Արքայազն Չարլզը իր առաջին հրապարակումն է արել Instagram-ում

21:55   13 Նոյեմբեր 2019    274

Արքայազն Չարլզը և նրա կինը՝ Քամիլա Պարկեր-Բոուլզը, ինչպես արքայական ընտանիքի մյուս անդամները, ունեն Instagram-ի իրենց հաշիվը՝ @clarencehouse:

Այն ունի 894 հազար բաժանորդ, գոյություն ունի 2012 թվականից, իսկ դրանում գրառումները հրապարակվում են պալատի ներկայացուցիչների կողմից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Եվ ահա պրոֆիլում հայտնվել է անձամբ Չարլզի կողմից գրված առաջին հրապարակումը: Արքայազնը լուսանկար է հրապարակել Կամիլայի հետ և պատմել Հնդկաստան կատարած իր այցի մասին. «Հնդկաստան կատարած իմ տասներորդ պաշտոնական այցով ես ուզում էի լավագույն բարեմաղթանքներս հայտնել Միացյալ Թագավորությունում և ամբողջ Համագործակցությունում Սիկխ համայնքի բոլոր ներկայացուցիչներին՝ գուրու Նանակի Դևիի 550-ամյակի կապակցությամբ:

Այն սկզբունքները, որոնց հիման վրա նա հիմնել է սիկխ կրոնը և որոնք առաջնորդում են ձեր կյանքը մինչ օրս, կարող են ոգեշնչել մեզ բոլորիս: Դա քրտնաջան աշխատանք է, արդարություն, հարգանք և ուրիշներին անձնուրաց ծառայություն: Իրականացնելով այդ արժեքները՝ սիկխերը հսկայական ներդրում ունեցան իրենց երկրի կյանքում և շարունակում են դա անել կյանքի բոլոր ոլորտներում:

Այս շաբաթ ամբողջ աշխարհի Սիկխերը պատվում են իրենց հավատքի հիմնադիրին: Իմ կինը և ես ուզում էինք, որ դուք իմանաք, թե որքան ենք գնահատում և հիանում ձեր համայնքով, և որ հոգեպես ձեզ հետ ենք այս հատուկ պահին»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները