Նեղոսը համարվում է մեր քաղաքակրթության հիմնական «օրրաններից» մեկը, ուստի այս գետի տարիքի հարցը անչափ առանձնահատուկ է տարբեր մասնագիտացումների գիտնականների համար: Ինչպես հարկն է հարցը պարզելու համար ԱՄՆ-ից, Իսրայելից եւ Իտալիայից գիտնականները որոշել են անցկացնել համալիր հետազոտություն, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
«Նեղոսի ռելիեֆը կապված է միջնապատյանի ապարների շարժման առանձնահատկությունների հետ: Հենց այս պատճառով գետը հոսում է Արեւելա-Աֆիկական սարահարթից եւ թափվում Միջերկրական ծովը:
Մենք ուսումնասիրել ենք հրաբխային ծագման հնագույն ապարները, որոնք հայտնաբերվել են Եթովպիական բարձրավանդակում, եւ դրանք համեմատել Նեղոսի գետաբերանի շրջանում նրա հատակից վերցված նստվածքների հետ: Հետազոտված ապարները բարձունքներից մեկի վրա գոյություն են ունեցել միլիոնավոր տարիներ»,- ասել են գիտնականները՝ հավելելով, որ Նեղոսը հայտնվել է գրեթե 30 մլն տարի առաջ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ