Բրիտանացի գիտնականները պարզել են մեկ տարում մարդկության անհետացման հավանականությունը

09:44   14 Նոյեմբեր 2019    185

Մարդկանց անհետանալու հավանականությունը բնական գործոնների հետեւանքով ցանկացած առաջադրված տարում կազմում է մեկ հնարավոր տասնչորս հազարից։

Դա, ինչպես նշում են բրիտանացի գիտնականները, բավական բարձր հավանականություն է, ուստի կարելի է ասել, որ մարդկությանը մշտապես սպառնում է լուրջ վտանգ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մեր մոլորակը բնակեցրած տեսակների իննսունինը տոկոսն արդեն անհետացել է։ Մարդկությունն առայժմ դիմանում է, բայց, գուցե, վերջին ուժերից ելնելով։ Բավական է, օրինակ, աստղակերպ ընկնի կամ արթնանա գերհրաբուխ, եւ մեր տեսակը մեծ հավանականությամբ կանհետանա։

Իսկ եթե դրանց գումարենք նաեւ անթրոպոգեն գործոնները (օրինակ՝ միջուկային պատերազմ սկսելու սպառնալիքը), ապա մարդկության անհետացման ռիսկը բարձրանում է շատ շոշափելիորեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները