Չինաստանը որոշել է Տիբեթի բարձրավանդակում կառուցել ազգային արգելոցների ցանց

09:33   14 Նոյեմբեր 2019    179

Աշխարհի ամենահեռավոր վայրերից մեկում՝ Տիբեթի բարձրավանդակում դիտվում է շինարարական բում:

Աշխարհում ամենաբարձր լեռնաշղթաներով շրջապատված տարածաշրջանը, որը վաղուց ի վեր հայտնի է որպես «աշխարհի տանիք», ներկայումս մտած է Չինաստանի արդիականացման ծրագրի մեջ, որով նախատեսված է երկնաքերների թվի մեծացում եւ արագընթաց երկաթուղիների ընդլայնում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չինաստանի կառավարությունը նաեւ ցանկանում է մշակել Յելլոուսթոունի սեփական տարբերակը Տիբեթի բարձրավանդակում՝ ԱՄՆ ազգային արգելոցների համակարգի նմանությամբ:

Չինաստանից, ԱՄՆ-ից եւ այլ երկրներից քաղաքական գործիչներն ու գիտնականները օգոստոսին հավաքվել էին Ցինհայ նահանգի մայրաքաղաք Սինինում՝ քննարկելու համար Չինաստանի՝ հստակ ստանդարտներով արգելոցների միասնական համակարգի ստեղծման ծրագրերը էկոհամակարգերի պաշտպանության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները