«Սա տեխնիկական կառավարություն է, քանի որ հիմնական առաքելությունը պետական ծառայությունների աշխատանքի անհապաղ վերականգնումն է»,- հայտարարել է Անյեսը նշանակման մասին հրամանագրի ստորագրումից հետո, քաղաքական գործչի խոսքը մեջբերում է Deber հրատարակությունը:
Նախագահի աշխատակազմի ղեկավարի առանցքային պաշտոնը զբաղեցրել է Խերես Խուստինիանո Աթալան՝ ընդդիմադիր Լուիս Ֆերնանդո Կամաչոյի համախոհը: Կառավարության աշխատակազմը կգլխավորի «Ազգային միասնությունից» աջակողմյան սենատոր Արթուրո Մուրիլիոն:
Ավելի վաղ Անյեսը հայտարարել էր, որ երկու հիմնական նպատակ ունի՝ չեղյալ հայտարարել դատական որոշումը, որը Էվո Մորալեսին թույլ է տվել առաջադրվել նախագահի պաշտոնում, և ամենակարճ ժամկետում համընդհանուր ընտրությունների անցկացումը:
Էվո Մորալեսը Մեքսիկայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խուսափել է ընտրությունների մասին հարցին ուղիղ պատասխանելուց և չի բացառել դրան իր մասնակցությունը: Նախկին նախագահն ու փոխնախագահն ապաստան են ստացել Մեքսիկայում և երկրից տարհանվել են մեքսիկական ռազմաօդային ուժերի ինքնաթիռով:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Բոլիվիա