Դատարանը մերժել Է իր հարկային հայտարարագրերը հայտնելու վճռի՝ Թրամփի գանգատարկումը

10:54   14 Նոյեմբեր 2019    204

Վաշնգտոնի վերաքննիչ դատարանը նոյեմբերի 13-ին մերժել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանների գանգատը, որոնք փորձել են վիճարկել ստորադաս դատական ատյանի վճիռը, որը Կոնգրեսին թույլ Է տալիս ստանալ պետության ղեկավարի հարկային հայտարարագրերին ծանոթանալու հնարավորություն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել Է Bloomberg գործակալությունը:

Այս տարվա հոկտեմբերին Կոլումբիայի մայրաքաղաքային օկրուգի դատարանը որոշել Է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պրոֆիլային կոմիտեն ունի լիազորություններ, որպեսզի Թրամփից պահանջի նրա վերջին մի քանի տարվա հարկային հայտարարագրերը: Նախագահը, որ դեմ Է իր հարկային մասհանումների մասին տեղեկատվության հրապարակմանը, այդ վճռի գանգատարկում Է տվել:

Ինչպես նշում Է Bloomberg-ը, վերաքննիչ դատարանը հավանություն Է տվել ստորադաս ատյանի վճռին, սակայն դա չի նշանակում, թե կոնգրեսականները կկարողանան անհապաղ ցանկալի տվյալներն ստանալու հնարավորություն ունենալ:

Ինչպես հայտնել Է Միացյալ Նահանգների ղեկավարի իրավաբաններից մեկը, Թրամփը մտադիր Է այդ վճիռը գանգատարկել ԱՄՆ-ի Գերագույն դատարանում:

Դա արդեն վերջին ամսում Միացյալ Նահանգների նախագահի երկրորդ պարտությունն Է ամերիկյան դատարաններում այն գործերով, որոնք վերաբերում են նրա հարկային հայտարարագրերի հրապարակմանը:

Ավելի վեղ Նյու Յորքի վերաքննիչ դատարանը հավանություն Է տվել ստորադաս ատյանի վճռին, որը մերժել Էր Թրամփի փաստաբանների փորձն արգելելու Նյու Յորքի դատախազությանը ներկայացնելու նրա հարկային տեղեկատվությունը 2011 թվականից հետո ընկած ժամանակամիջոցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դատարան  


Վերնագիրի այլ պիտակները