Հայտնի է ՌԴ-ում տեղի ունեցած հրաձգության արդյունքում զոհվածների ու տուժածների անունները

11:14   14 Նոյեմբեր 2019    201

Ռուսաստանում քոլեջում տեղի ունեցած հրաձգության արդյունքում տուժել են երկու անչափահաս ուսանող։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Լայֆը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Բլագովեշչենսկի քոլեջի ուսանողը ներխուժել է ուսումնական հաստատության և կրակ բացել համակուրսեցիների վրա։

Նշվում է, որ 2002 թվականին ծնված Կասյան Կ.-ն գտնվում է մանկական տարածքային հիվանդանոցի վիրաբուժական բաժնում, վիճակը բավարար է: Նա հրազենային վնասվածք ունի պարանոցի և ուսի հատվածում:

Նույն հիվանդանոցում է գտնվում 2002 թվականին ծնված Եգոր Ս.-ն։ Նա հրազենային վնասվածք ունի ձախ ազդրի վերին հատվածում:

Հայտնվում է նաև երրորդ տուժածի մասին, վերջինս Վ.Գ. Ռոժկովն է ծնված 1999 թվականին, տեղափոխվել է քաղաքային կլինիկա։ Ըստ նախնական տվյալների, նրան վիրահատել են։

Հրաձգության արդյունքում մահացած չորրորդ կուրսի ուսանողը Ա.Գոլուբնիչինն է, ումը հրաձիգը հարցրել էր՝ դու անմա՞հ ես ու կրակել նրա վրա։

Հայտնի է դարձել նաև հրաձգություն կատարած ուսանողի ինքնությունը, վերջինս 2000 թվականի ծնված չորրորդ կուրսի ուսանող Դ․Ի․ Զասորինն է։ Նա ինքնասպան է եղել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները