Հզոր պտտահողմ Հարավաֆրիկյան Հանրապետությունում․ կան զոհեր

11:23   14 Նոյեմբեր 2019    196

Հարավաֆրիկյան Հանրապետության Կվազուլոու-Նատալ նահանգով հզոր պտտահողմ է անցել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է լրագրող Նաբիլա Շեյխն իր թվիթերյան էջում։

Պտտահողմն արմատախիլ է արել ծառեր, ավերել տներ։ Հաղորդվում է անհետ կորածների մասին, որոնց թիվը չի հստակեցվում։

Կա 3 զոհ։ Բազմաթիվ մարդիկ ստացել են ծանր վնասվածքներ, ոմանք զրկվել են վերջույթներից։

Տարածաշրջանում էլեկտրամատակարարումը դադարեցվել է։ Տուժած շրջաններ են ուղարկվել փրկարարական ջոկատներ։



Hayatsk.info

Հեշթեգներ: Հարավաֆրիկա  


Վերնագիրի այլ պիտակները