«Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ից գնել Patriot զենիթահրթիռային համակարգեր». Էրդողան

12:16   14 Նոյեմբեր 2019    321

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է գնել ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերը, եթե ԱՄՆ-ն հարմար պայմաններ առաջարկի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք կարող ենք հաղթահարել C-400-ի (ռուսական զենիթահրթիռային համակարգ) և F-35-ի (ամերիկյան 5-րդ սերնդի կործանիչներ) միջև տարաձայնությունը: Ես նախագահին տեղեկացրի Patriot համակարգերի գնման ցանկության մասին, եթե ԱՄՆ-ի կողմից շահավետ առաջարկ լինի»,-ասել է Թուրքիայի նախագահը նոյեմբերի 13-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան վճռականորեն է տրամադրված «նոր էջ բացել» թուրք-ամերիկյան հարաբերություններում, և որ միայն երկխոսությունը կօգնի երկու երկրներին լուծել տարաձայնությունները պաշտպանության ոլորտում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները