Hayatsk.info-ն հայտնում է, որ երեկոյան աճուրդում ներկայացված են եղել իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի մաս կազմող արվեստի գործերը, որոնց վաճառքից, ընդհանուր առմամբ, 191.9 մլն դոլար է ստացվել: Վաճառվել է 53 առարկա:
Ամենաթանկարժեքը դրանց շարքում Ռենե Մագրիտի «Սեպտեմբերի 16» անունը կրող կտավն է: Գնորդն աճուրդին մասնակցել է հեռախոսով: Նախապես նկարը գնահատվում էր 7-10 մլն դոլար:
Կտավը գեղանկարիչը հեղինակել է 1957-ին: Այն Մագրիտի ամենամեծ կտավն է՝ 162 սմ բարձրությամբ և 130.2 սմ լայնությամբ:
Այն մեկ անգամ աճուրդի էր հանվել Sotheby’s-ի կողմից 2005-ին, սակայն վաճառել չէր հաջողվել:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ