Ավելի վաղ բրազիլացի պատգամավոր Գլաուբեր Բրագան սոցցանցերում տարածված տեսանյութում հայտնել Էր, որ Խուան Գուայդոյի կողմնակիցները, որն անօրինականորեն իրեն հռչակել Է Վենեսուելայի նախագահ, հեռացել Է Բրազիլիայում երկրի դեսպանությունից 12 ժամ դրա տարածքում գտնվելուց հետո, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
«Մենք հայտարարում ենք, որ մի խումբ մարդիկ, որոնք բռնի կերպով թափանցել են Բրազիլիայում մեր դեսպանություն (բրազիլական մայրաքաղաքում), մեր երկրի տարածքը եւ օբյեկտները խաղաղ ճանապարհով լքել են իշխանությունների ղեկավարությամբ: Մենք շնորհակալություն ենք հայտնում բրազիլական հասարակական շարժումներին նրանց վճռական աջակցության համար»,-գրել Է Արեասան:
Վենեսուելայում հունվարի 21-ին նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ զանգվածային բողոքներ Էին սկսվել անմիջապես նրա երդմնակալությունից հետո:
Ընդդիմության վերահսկողության ներքո գտնվող Ազգային ասամբլեայի ղեկավար Խուան Գուայդոն անօրինականորեն իրեն հռչակել Էր պետության ժամանակավոր ղեկավար: Արեւմուտքի մի շարք երկրներ, այդ թվում՝ Բրազիլիան եւ ԱՄՆ-ը, հայտատարեցին Գուայդոյին ճանաչելու մասին:
Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան եւ մի շարք այլ երկրները պաշտպանել են Մադուրոյին որպես օրինական նախագահ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ