ԱՄՆ-ն Սիրիայում կպահի մոտ 600 զինծառայողի. Պենտագոն

16:08   14 Նոյեմբեր 2019    383

ԱՄՆ-ն Սիրիայում կպահի մոտ 600 զինծառայողի, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը:

«Մենք դեռեւս հանում ենք զորքերը հյուսիսարեւելյան Սիրիայից»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը Սեուլ ճանապարհվելիս օդանավի մեջ, որտեղ սկսվելու է նրա շրջագայությունը Ասիայում:

Ի պատասխան հարցին՝ այս թիվը ներառո՞ւմ է արդյոք Հորդանանի եւ Իրաքի հարավարեւելյան սահմանների մոտակայքում Ալ Թանֆ բազայում տեղակայված մոտ 200 զինծառայողներին, Էսփերը պատասխանել է, որ նկատի ունի հյուսիսարեւելյան Սիրիան, որտեղ Նախագահը Պենտագոնին հանձնարարել է ապահովել նավթային հանքավայրերի անվտանգությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Էսփերն ասել է, որ թվերը կարող են տատանվել, հատկապես եթե եվրոպացի դաշնակիցները երկրում իրենց ներկայությունն ամրապնդեն. «Ամեն ինչ փոխվում է: Մեզ կարող են միանալ տեղում, դա կարող է մեզ հնարավորություն տալ այդտեղ տեղափոխել ԱՄՆ նոր ուժեր»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները