Գիտնականները գտել են ընկճախտից ազատվելու դյուրին եղանակը

16:55   14 Նոյեմբեր 2019    333

Բոստոնի համալսարանի բժշկության դպրոցի գիտնականները պարզել են, որ յոգայով զբաղվելը եւ շնչառական վարժությունները կարող են կարճ ժամկետում թեթեւացնել ընկճախտի տագնապի ախտանիշերը:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ յոգան հարկավոր Է օգտագործել կլինիկական ընկճախտը եւ մեծ ընկճախտային խանգարումը բուժելու ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հետազոտությունն ընգրկել Է 30 մարդու, որոնց վիճակին հետեւել են ավելի քան երեք ամիս: Ընդամենը մեկ ամիս անց պացիենտների մոտ զգալիորեն բարելավվել Է քնի որակը, նրանք դարձել են ավելի հանգիստ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները