Նա համապատասխան հայտարարությունը կատարել է՝ ելույթ ունենալով Բելգիայի Բրյուգեի Եվրոպական քոլեջի ուսանողների առջեւ, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Դեկտեմբերի սկզբին Տուսկը կլքի իր պաշտոնը, ուստի հիմա կատարում է այս պաշտոնում իր հնգամյա գործունեության արդյունքների յուրահատուկ ամփոփում: Լեհ Տուսկին Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում կփոխարինի Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելը:
«Ես ստիպված եմ եղել գրեթե ամեն շաբաթ շրջապատողներին հրապարակայնորեն հիշեցնել, որ Ռուսաստանը ոչ թե մեր «ռազմավարական գործընկերն» է, այլ մեր «ռազմավարական խնդիրը»: - Ինձ նույնիսկ անվանել է «մի գաղափարի ֆանատիկոս» այն պատճառով, որ այդքան կենտրոնացել եմ այդ թեմայի վրա: Բայց մոտեցումը վերջիվերջո իրեն արդարացրեց»:
Դոնալդ Տուսկը սուր քննադատության է ենթարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը վերջերս The Economist պարբերականի հետ հարցազրույցում առաջարկել էր վերանայել ՌԴ-ի հետ հարաբերությունները:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ