Հնդկաստանի մայրաքաղաքում դպրոցները փակվել են օդի աղտոտվածության պատճառով

17:15   14 Նոյեմբեր 2019    302

Հնդկաստանի Դելիի դաշնային տարածքի իշխանությունները նոյեմբերի 14-ին փակել են բոլոր դպրոցներն օդի որակի վատթարանալու պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է The Statesman թերթը:

«Դպրոցական ուսումնական հաստատությունները չեն աշխատի նաեւ նոյեմբերի 15-ին: Դպրոցականների ուսումն ընդհատելու որոշումը Շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի կենտրոնական խորհրդի (CPCB) խնդրանքով ընդունվել Է այն պատճառով, որ մթնոլոտի վիճակը մոտենում Է կրիտիկական նշագծերի: Նա նաեւ բնակիչներին խորհուրդ Է տվել խուսափել բաց օդում լինելուց եւ աշխատել տանը»,- գրել Է հրատարակությունը:

Դա այս ամսին արդեն երկրորդ դեպքն Է, երբ Դելիի կառավարությունը փակում Է դպրոցներն այդ մարմնի հրամանով: Նոյեմբերի 1-ին CPCB-ն, որը նշանակվել Է Հնդկաստանի Գերագույն դատարանի կողմից, արտակարգ դրություն Էր հայտարարել օդի որակի վատթարանալու պատճառով, ինչից հետո դպրոցները փակ Էին մինչեւ նոյեմբերի 5-ը:

CPCB-ի տվյալներով՝ նոյեմբերի 14-ին մթնոլորտի որակի ինդեքսը կազմել Է 467 միավոր ըստ 500-բալանոց սանդղակի: Ըստ որում «լավ» Է համարվում մինչեւ 50 միավոր մակարդակը:

Բնապահպանական իրադրության վատթարացումը կապված Է Նյու Դելիում քամու թուլացման եւ ջերմաստիճանի իջեցման հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները