Վրաստանի խորհրդարանն առաջին անգամից չկարողացավ ընդունել Սահմանադրության ուղղումները

17:23   14 Նոյեմբեր 2019    542

Վրաստանի խորհրդարանը չի կարողացել առաջին անգամից ընդունել Սահմանադրության ուղղումները, որոնք նախատեսում Էին 2020 թվականին պատգամավորների ընտրություններում անցում խառը ընտրական համակարգից համամասնականի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն:

«Վրացական երազանք» կառավարող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին ավելի վաղ հայտնել Էր, որ Վրաստանի իշխանությունները որոշել են 2020 թվականին խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով՝ ընտրական շեմի բացակայությամբ:

Խորհրդարանը Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու աշխատանքին ձեռնամուխ Է եղել հոկտեմբերի վերջին, սակայն կառավարող կուսակցությունից բազմաթիվ պատգամավորներ, որոնք ընտրվել են մեծամասնական ընտրատարածքներում, հայտարարել են, որ չեն պաշտպանի փոփոխությունները, ինչի պատճառով խորհրդարանական մեծամասնությունը հետաձգում Էր քվեարկությունը:

«Հաջակցություն փոփոխությունների քվեարկել Է 101 պատգամավոր, դեմ են արտահայտվել երեքը: Ուղղումներն ընդունելու համար անհրաժեշտ Է 113 ձայն»,-հայտարարել Է խոսնակ Տալակվաձեն եւ հայտարարել տեխնիկական ընդմիջում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները