Հսկայական ալիքը հարվածել և ջրի տակ է առել լողափին կանգնած զբոսաշրջիկների

22:13   14 Նոյեմբեր 2019    347

Իսլանդիայի Ռեյնիսջարա քաղաքի հայտնի սև ավազով լողափում հսկայական ալիքը հարվածել և քարշ է տվել լողափին կանգնած մի խումբ զբոսաշրջիկների:

Միջադեպը նկարահանել է պարեկապահակային ծառայության աշխատակիցը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ գոռում, բարձրանում ժայռերի վրա՝ փորձելով փախչել ալիքից: Հորդառատ հոսքը տանում է մի քանի մարդու: Նկարահանող սպան այդ ժամանակ մի քանի անգամ կրկնում է՝ հիմարներ:

Արդյունքում զբոսաշրջիկներից մեկը ստացել է ուսի վնասվածք և տեղափոխվել է մոտակա հիվանդանոց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները