Ճապոնիայի կայսրը սկսել է գահակալման գիշերային արարողությունը

22:32   14 Նոյեմբեր 2019    323

Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոն հինգշաբթի սկսել է Աստվածներին նվիրատվությունների մատուցման բազմաժամյա արարողությունը, որը վերջինն է ծիսակարգերի շարքում՝ կապված նրա գահակալման հետ։



Ինչպես տեղեկացրել է Կայսերական պալատի վարչությունը, արարողությունը կավարտվի ուրբաթ, մոտավորապես ժամը 03.00-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Արարողությանը մասնակցում է 670 հյուր, ներառյալ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ նրա կառավարության անդամները, խորհրդարանի երկու պալատների եւ Գերագույն դատարանի ղեկավարները։

Նրանք բոլորը առանձին շենքում են եւ արարողությունը չեն տեսնելու։ Դրան մասնակցելու համար 59-ամյա Նարուհիտոն հայտնվել է ձյունաճերմակ մետաքսե զգեստով, ինչպես վաղ միջնադարում։

Արարողության ընթացքում նա ոտքը կդնի հատուկ իր ճանապարհին փռված կտավին, ինչը խորհրդանշաբար միապետին պետք է պաշտպանի երկրային ապականությունից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները