Հնդկաստանի մայրաքաղաքում օդի աղտոտվածության պատճառով փակ են բոլոր դպրոցները

22:42   14 Նոյեմբեր 2019    274

Հնդկաստանի միութենական Դելի տարածքի իշխանությունները հինգշաբթի փակել են բոլոր դպրոցները օդի որակի վատացման պատճառով։

«Դպրոցական ուսումնական հաստատությունները չեն աշխատի նաեւ նոյեմբերի 15-ին։ Դպրոցականների ուսումն ընդհատելու որոշումը ընդունվել է Շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ պայքարի կենտրոնական խորհրդի (CPCB) խնդրանքով՝ կապված այն բանի հետ, որ մթնոլորտի վիճակը մոտենում է աղետալի նիշերի, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այն նաեւ խորհուրդ է տվել բնակիչներին որքան հնարավոր է քիչ գտնվել բաց օդում եւ աշխատել տնից»,- գրում է պարբերականը։

Սա այս ամիս արդեն երկրորդ դեպքն է, երբ Դելիի կառավարությունը փակում է դպրոցներն այդ մարմնի հրամանով։

СРСВ-ի տվյալներով՝ մթնոլորտի որակի ինդեքսը հինգշաբթի կազմել է 467 միավոր ըստ 500 բալանոց սանդղակի։ Միեւնույն ժամանակ, «լավ» է համարվում մինչեւ 50 միավոր մակարդակը։

Էկոլոգիական վիճակի վատացումը կապված է քամու ուժի թուլացման եւ Նյու Դելիում ջերմաստիճանի նվազելու հետ։ Նշվում է, որ Հնդկաստանի իշխանությունները օդի աղտոտվածության դեմ պայքարին կցել են նաեւ հրշեջներին, որոնք սկսել են ջուր շաղ տալ օդի խոնավացման նպատակով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները