Կլոդ Մոնեի նկարն աճուրդում վաճառվել է գրեթե 28 մլն դոլարով

22:55   14 Նոյեմբեր 2019    341

Իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի աշխատանքը Sotheby’s աճուրդի տանը վաճառվել է 27,6 մլն դոլարով:

Այն հեռախոսով գնել է անանուն գնորդը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վաճառվել է ընդհանուր առմամբ 42 իր: Դրանցից 35-ի արժեքը 1 մլն դոլարից ավել է եղել, 4 լոտի արժեքը եղել է ավելի քան 10 մլն դոլար, եւ միայն մեկն է վաճառվել ավելի քան 26 մլն դոլարով՝ Մոնեի «Չարինգ Կրոս կամուրջ» նկարը, 1903 թվական:

Սկզբնապես այն գնահատվել է 20-30 մլն դոլար:

Փորձագետները կարծում են, որ նման բարձր արժեքով նկարների վաճառքը ցույց է տալիս արտ-շուկայի վիճակը: Անցած տարի Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 7 աշխատանք յուրաքանչյուրն ավելի քան 20 մլն դոլարով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները