Հրաձգություն՝ Կալիֆոռնիայի դպրոցներից մեկում. 16-ամյա աշակերտը սպանել է 2 աշակերտի, ապա կրակել է իր գլխին

10:37   15 Նոյեմբեր 2019    252

Ուսումնական օրվա մեկնարկից րոպեներ առաջ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարիտա քաղաքի ավագ դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

16-ամյա կասկածյալը, այնուհետև փորձել է ինքնասպան լինել՝ կրակելով իր գլխին, սակայն ողջ է մնացել:

Հրաձգության մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ալեքս Վիլյանուևան:

«Մի քանի վայրկյանի ընթացքում մենք մի քանի ահազանգ ենք ստացել»,- ասել է նա՝ հավելելով, որ առաջին ոստիկանական ստորաբաժանումները դեպքի վայր են ժամանել երկու րոպեի ընթացքում:

Դեպքի վայր ժամանելով՝ ոստիկանությունը հայտնաբերել է հրազենային վիրավորում ստացած 6 անձի, որոնք տեղափոխվել են հիվանդանոցներ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ տուժածներից երկուսը՝ 16-ամյա մի աշակերտուհի ու 14-ամյա աշակերտ, մահացել են ստացած վնասվածքներից: Վիրավորվել են 15 և 14 տարեկան երկու աղջիկ և 14-ամյա տղա։

«Կասկածյալը 16-ամյա աշակերտ է, որի ծննդյան օրն այսօր է»,- հայտնել են ոստիկանությունից:

Associated Press-ը խոսել է կասկածյալի համադասարանցիցներից Բրուք Ռիսլիի հետ, որի խոսքով՝ Նաթանիել Բերհոու անունով կասկածյալը «ինքնամփոփ, սակայն խելացի տղա է»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիֆոռնիա  


Վերնագիրի այլ պիտակները