ԱՄՆ-ն Եգիպտոսին պատժամիջոցներով է սպառնում ռուսական Սու-35-ի գնման համար. WSJ

10:44   15 Նոյեմբեր 2019    390

ԱՄՆ-ն Եգիպտոսին նախազգուշացրել է ռուսական Սու-35 կործանիչների ձեռքբերման հնարավոր հետևանքների մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասված է նոյեմբերի 13-ին Եգիպտոսի պաշտպանության և ռազմական արդյունաբերության նախարար, գեներալ-գնդապետ Մուհամեդ Զակիին ուղղված նամակում, գրում է The Wall Street Journal թերթը:

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը համատեղ նամակ են ուղարկել Կահիրե՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցից հետո:

«Ռուսաստանի հետ սպառազինությունների մատակարարման նոր խոշոր գործարքներն առնվազն կդժվարացնեն այդ ոլորտում ԱՄՆ-ի և Եգիպտոսի միջև հետագա գործարքները, ինչպես նաև անվտանգության ոլորտում օգնությունը»,- նշված է փաստաթղթում:

Հրատարակության Պետդեպարտամենտի աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ Եգիպտոսի և Ռուսաստանի միջև ենթադրյալ գործարքը կարող է հանգեցնել Վաշինգտոնի կողմից Կահիրեի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը:

Ինչպես գրում է թերթը, գործարքն իրականացվել է 2018 թվականի վերջին և ենթադրում է 2 միլիարդ դոլարի ավելի քան երկու տասնյակ ինքնաթիռների մատակարարում: Մատակարարումները պետք է սկսվեն 2020-2021 թվականներին։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները