Վենետիկում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել հեղեղման պատճառով

11:00   15 Նոյեմբեր 2019    234

Իտալիայի կառավարությունը նոյեմբերի 14-ին արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել Վենետիկում սաստիկ հեղեղման պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նախարարների խորհրդի նիստում որոշում Է ընդունվել Վենետիկում արտակարգ դրություն սահմանելու մասին: Քաղաքի եւ նրա բնակիչների կարիքների համար տրամադրվել Է 20 միլիոն եվրո»,- Թվիթերի իր Էջում գրել Է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն:

«Վենետիկը պատուհասած աղետը դարձել Է սրտին հարված մեր երկրի համար»,- ավելի վաղ գրել Է նա Թվիթերում: Նա ընդգծել Է, որ իշխանություններն առայժմ չեն կարողանում գնահատել քաղաքին հասցված վնասը: Նոյեմբերի 12-ին Վենետիկում ջրի մակարդակը 187 սանտիմետրով վեր Է բարձրացել նորմայից:

Դիտարկումների պատմության ընթացքում Վենետիկում ջուրն ավելի շատ բարձրացել Է սոսկ 1966 թվականին: Այն ժամանակ դրա մակարդակը հասել Էր 194 սանտիմետրի նշագծին:

Նոյեմբերի 13-ին քաղաքում ջրի ամենաբարձր մակարդակը գերազանցել Է 140 սանտիմետրը: Հեղեղման ընթացքում ջրի տակ Է անցել Վենետիկի Սան Մարկոյի հրապարակը՝ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենետիկ  


Վերնագիրի այլ պիտակները