Ֆրանսիայի հարավ - արեւելքում տեղացած ձյունն առանց լույսի Է թողել 200 հազար տուն

11:22   15 Նոյեմբեր 2019    280

Ֆրանսիայի հարավ - արեւելքում ձյան տեղումների հետեւանքով առանց Էլեկտրականության Է մնացել 200 հազար տնատիրություն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Enedis Էլեկտրամատակարարման ընկերության ներկայացուցչին:

Էլեկտրամատակարարման խափանումների հիմնական պատճառը Էլեկտրահաղորդման գծերի խզումներն են ծառերի տապալման հետեւանքով, որոնք չեն դիմանում ձյան ծանրությանը: Իզերի դեպարտամենտում տապալված ծառն սպանել Է մի ավտոմոբիլիստի:

Հեռուստաալիքի տվյալներով՝ նոյեմբերի 14-ի երեկոյան Գրենոբլի եւ Լիոնի միջեւ ձգվող երկաթուղում ձնահյուսերի հետեւանքով կանգ Է առել գնացքը՝ մնալով «առանց ջեռուցման եւ լույսի»: Շարժակազմը տարահանվել Է:

Նոյեմբերի 14-ին տարածաշրջանի յոթ դեպարտամենտներում սպառնալիքի նարնջագույն մակարդակ Էր հայտարարվել ձյան սաստիկ տեղումների եւ մերկասառույցի պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները