Իտալիայում ամուսնալուծված տղամարդկանց համար կացարաններ են բացվել

12:36   15 Նոյեմբեր 2019    262

Իտալիայում ամուսնալուծված ու առանց տան մնացած տղամարդկանց համար կացարաններ են բացել:

Ինչպես գրում է «Российская газета»-ն, իշխանություններն այս մարդկանց դասակարգում են «նոր աղքատների» շարքերը: Նրանք այն մարդիկ են, որոնք ունեն լավ կրթություն և երբևէ ցածր խավի չեն պատկանել:

Վիճակագրության համաձայն՝ Իտալիայում ամուսնալուծությունների 60 տոկոսի դեպքում տունը մնում է այն կողմին, ում մոտ ապրում են երեխաները: Բացի այդ, տղամարդկանց ստիպում են վճարել ալիմենտ երեխայի ու կնոջ համար, որպեսզի նրանց կենսամակարդակը շատ չփոխվի:

Արդյունքում` իտալացի տղամարդիկ հաճախ հայտնվում են անմխիթար վիճակում: Շատերը նույնիսկ իրենց չեն կարողանում թույլ տալ կացարան վարձել:

Այսպիսով, կամավորները և քրիստոնեական կազմակերպությունները սկսել են կացարան տրամադրել ամուսնալուծված տղամարդկանց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները