Աղջիկն ամբողջ գիշեր խաղացել է հեռախոսով և կուրացել

13:16   15 Նոյեմբեր 2019    257

Չինական Շենչժեն քաղաքի բնակչուհու ձախ աչքը կուրացել է սմարթֆոնից չափից ավելի օգտվելու հետևանքով:

Աղջիկն ամբողջ գիշեր խաղացել է բջջային հեռախոսով: Հաջորդ առավոտյան արթնանալով նա կրկին վերցրել է սմարթֆոնը, բայց հինգ րոպե անց հասկացել է, որ ոչինչ չի տեսնում ձախ աչքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չինուհին դիմել է հիվանդանոց: Նրա բժիշկը՝ Ցյու Վանցզյանը, հաղորդել է, որ նրա ցանցաթաղանթի վրա արյան մակարդուկներ կան, որոնց պատճառով նա չի տեսնում:

Հիվանդի մոտ Վալսալվայի ռետինոպաթիա են ախտորոշել: Բժիշկը բացատրել է, որ աչքերի գերլարումը հանգեցրել է արյունատար անոթների քայքայմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները