ՆԱՏՕ-ն AWACS ինքնաթիռները կփոխարինի արհեստական ինտելեկտով հանդերձված մեքենաներով

14:08   15 Նոյեմբեր 2019    541

ՆԱՏՕ-ի AWACS հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման ինքնաթիռները պլանավորվում Է փոխարինել առաջիկա 15 տարվա ընթացքում. այդ առաջադրանքների կատարման համար օգտագործվելու են նաեւ նորագույն տեխնոլոգիաներ, ներառյալ արհեստական ինտելեկտը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«ՆԱՏՕ-ի AWACS ինքնաթիռների նավատորմը մեր աչքերն Էին երկնքում՝ օդային գործողությունները պաշտպանելով տասնամյակների ընթացքում՝ սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ-ի երկնքի հսկումից մինչեւ մեր գործողություններն Աֆղանստանում եւ ԴԱԻՇ-ի դեմ գլոբալ կոալիցիայի շրջանակներում»,-ասել Է Ստոլտենբերգը՝ Վաշինգտոնում ելույթ ունենալով արդյունաբերական համաժողովում:

Ելույթը տարածել Է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:

«Մենք դրա փոխարինումը պլանավորում ենք 2035 թվականին: Այն ներառելու Է բազմաթիվ տեխնոլոգիաներ, որոնց մասին մենք խոսում ենք այսօր, ինչպես, օրինակ՝ ինքնավար համակարգերը, արհեստական ինտելեկտը եւ մեծաքանակ տվյալները»,-ասել Է նա: AWACS համակարգի կիրառմամբ օդային տարածության հսկման դաշնակցային ծրագիրը գործում Է 1982 թվականից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   AWACS  


Վերնագիրի այլ պիտակները