ՌԴ-ցի լրտեսները գաղտնալսել են ԵՄ-ում ԱՄՆ դեսպանի և ԱՄՆ նախագահի հեռախոսազրույցը

14:44   15 Նոյեմբեր 2019    227

Կենտրոնական հետախուզական գործակալության նախկին սպա Մարկ Պոլիմերոպուլոսը հայտարարել է, որ Եվրամիությունում Միացյալ Նահանգների դեսպան Գորդոն Սոնդլանդի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև ամառային հեռախոսազրույցը, հավանաբար, գաղտնալսվել է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում է CNN-ը:

Նա ենթադրել է, որ դա Ռուսաստանի հետախուզական հատուկ ծառայությունների գործն է:

«Եթե դա ճիշտ է, դեսպան Սոնդլանդի և նախագահ Թրամփի միջև հեռախոսազանգը կոպիտ խախտում է հակահետախուզության ավանդական մեթոդները»,- ասել է Պոլիմերոպուլոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ԵՄ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները