Հայտնի է Ֆինլանդիայի ամենահոռետեսական քաղաքի անունը. հոռետեսությունն այստեղ դարձել է քաղաքի բրենդը

15:31   15 Նոյեմբեր 2019    262

Ֆինլանդիայի կենտրոնում գտնվող Պուոլանկա անունով փոքր քաղաքին մոտենալիս ճանապարհի եզրին կարող եք նկատել մեծ, դեղին պաստառներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սկզբում հարց է ուղղվում` «կորե՞լ եք», հաջորդում զգուշացում տրվում` «առջևում Պուոլանկան է, դեռ ժամանակ ունեք հետ գնալու համար»:

Շատ զարգացած երկրների նման Ֆինլանդիայում նույնպես ծնելիության մակարդակը ցածր է, և բնակչությունը գնալով ծերանում է: Քաղաքն ունի 2 600 բնակիչ, որի 37%-ը 64 տարեկանից բարձր է: 1980 թվականից բնակչությունը նվազել է կիսով չափ:

Ֆինլանդացի ժողովրդագետ Թիմո Արոյի խոսքով` բնակչության փոփոխության հետևանքով առաջանում են հաղթողներ և պարտվողներ: Այս պարագայում Պուոլանկան պարտվողներից է: Նրա խոսքով՝ կապ չունի`որքան դրական եք փորձում մեկնաբանել թվերը, միևնույն է, դրանք չափազանց հոռետեսական են:

ԶԼՄ-ներով Պուոլանկան մշտապես բացասական կողմից է լուսաբանվել, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները որոշել են«հոռետեսական» շարժում ստեղծել` ի պատասխան բոլոր նրանց, ովքեր Պուոլանկան անընդհատ ցիտում են որպես ժողովրդագրության առումով ամենավատ օրինակը:

Այնուհետ տարածվել է հետևյալ մտածողությունը` «բարի, մենք ամենավատն ենք, բայց մենք Ֆինլանդիայի ամենալավ «վատն» ենք»:

Քաղաքում տեղի էին ունենում «հոռետեսական երեկոներ» սարկաստիկ խորագրով հանդիպումներ, որի ժամանակ բնակիչները հավաքվում, զրուցում, զարգացման ծրագրեր մշակում, ինչի արդյունքում քաղաքում եղան մի շարք դրական տեղաշարժեր:

Գրեթե մեկ տասնամյակ տևած գործունեության ավարտից հետո հոռետեսների ասոցիացիան դադարեցրեց գործունեությունը:

Կարճ ժամանակ անց քաղաքապետարանը հոռետեսական բրենդը զարգացնելու համար աշխատանքի հրավիրեց Պուոլանկայում մեծացած, բայց գրեթե երկու տասնամյակ այլ քաղաքներում և երկրներում ապրած մի երիտասարդի` Ռաջալա անունով:

Ռաջալան սկսեց սարկաստիկ տեսահոլովակներ նկարել`շրջայց կատարելով քաղաքի «տեսարժան վայրերով» : Դառը հումորով լի առաջին տեսանյութը 200,000 դիտում հավաքեց, երկրորդը`կես միլիոն, ինչի արդյունքում քաղաքը մեծ ուշադրություն սևեռեց իր վրա:

Այժմ քաղաքը ֆինանսավորվում է առցանց խանութի եկամուտներից, պատահական միջոցառումներից, քաղաքապետարանի և ԵՄ-ի կողմից ամառային երաժշտական նախագծերի դրամաշնորհներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆինլանդիա  


Վերնագիրի այլ պիտակները