Ամբողջ գիշեր սմարթֆոնով խաղացած չինացին կուրացել Է

15:50   15 Նոյեմբեր 2019    358

Չինաստանի Շենչժեն քաղաքի բնակիչը ձախ աչքով կուրացել Է այն բանի պատճառով, որ չափազանց շատ Է օգտվել սմարթֆոնից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Daily Mail-ը:

Այդ մարդն ամբողջ գիշեր խաղացել Է իր շարժական հեռախոսով, եւ, հաջորդ առավոտյան արթնանալով ու կրկին ձեռքը վերցնելով սմարթֆոնը, հասկացել Է, որ ձախ աչքով ոչինչ չի տեսնում:

Հետազոտությունից հետո բժիշկները պարզել են, որ գերլարվածությունից պացիենտի աչքի մեջ անոթ Է պայթել, ինչը հանգեցրել Է արյունազեղման: Նրան վիրահատել են, որի ընթացքում լազերով ճեղքել են ցանցաթաղանթը:

Բժիշկների կանխատեսմամբ, նրա տեսողությունը կվերականգնվի մեկ ամսից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները