Վենետիկում զբոսաշրջիկները հեղեղումից փրկություն են գտնում հյուրանոցների վերին հարկերում

16:16   15 Նոյեմբեր 2019    296

Վենետիկում զբոսաշրջիկները շտապ կարգով հյուրանոցների հեղեղված ստորին հարկերից տեղափոխվում են վերին հարկեր:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է L՚Agenzia di Viaggi պորտալը:

«Վենետիկի բազմաթիվ հյուրանոցներ են տուժել ռեկորդային հեղեղումից: Վնասները մեծ են, եւ դրանք շարունակում են աճել: Հյուրանոցում չկան այնպիսի պոմպեր, որոնք կարողանային արտամղել այդքան մեծ քանակությամբ ջուրը: Զբոսաշրջիկներից ոմանք իրենց իրերով շտապ կարգով հյուրանոցների ստորին հարկերից տեղափոխվել են վերին հարկեր»,-գրել Է պորտալը:

Վենետիկում ջրի մակարդակը նոյեմբերի 12-ին նորմայից վեր Է բարձրացել 187 սանտիմետրով: Դիտարկումների պատմության ընթացքում Վենետիկում ջուրն ավելի շատ բարձրացել Է միայն 1966 թվականին: Այն ժամանակ ջրի մակարդակը հասել Էր 194 սանտիմետր նշագծին: Նոյեմբերի 13-ին քաղաքում ջրի մակարդակը գերազանցել Է 140 սանտիմետրը, սպասվում Է, որ նոյեմբերի 15-ին այն կհասնի 150 սանտիմետրի նշագծին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենետիկ  


Վերնագիրի այլ պիտակները