Բրիտանիան «մի վագոն ժամանակ» ունի ԵՄ-ի հետ առեւտրական համաձայնագիր կնքելու համար. Ջոնսոն

16:22   15 Նոյեմբեր 2019    265

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վստահ Է, որ Միացյալ Թագավորությունը Եվրամիության հետ առեւտրական համաձայնագիր կկնքի նախքան Brexit-ից հետո անցումային ժամանակաշրջանի ավարտվելը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա նոյեմբերի 15-ին հայտարարել Է BBC-ի առավոտյան հեռուստաեթերում:

«Այո, մենք կարող ենք դա անել, մենք ԵՄ-ից դուրս կգանք հունվարին, եւ մենք մի վագոն ժամանակ կունենանք ազատ առեւտրական գործընկերության հարաբերություններ հաստատելու համար»,-ասել Է Ջոնսոնը:-«Հսկայական առավելությունն այն Է, որ մենք սակագների, բաժնեչափերի, ստանդարտների բարձր աստիճանի համաձայնեցվածություն ունենք, ուստի ԵՄ-ի հետ գործարքի կնքումը նման չի լինի մեկ այլ գործարքի կնքմանը»,-հավելել Է վարչապետը:

Brexit-ից հետո անցումային ժամանակաշրջանը, որի ընթացքում Լոնդոնը եւ ԵՄ-ն պարտավոր են նոր առեւտրական համաձայնագիր կնքել, պետք Է տեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Հոկտեմբերի 17-ին Brexit-ի վերաբերյալ կողմերի միջեւ ձեռք բերված համաձայնագրի պայմանների համաձայն, անցումային շրջանը կարող Է միապատիկ երկարացվել երկու տարին չգերազանցող ժամկետով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները