Qantas ավիաընկերությունը անվայրԷջք չվերթի ռեկորդ Է սահմանել

16:50   15 Նոյեմբեր 2019    296

Qantas ավստրալական ավիաընկերության ինքնաթիռն ամենաերկար անվայրԷջք թռիչքն Է կատարել պատմության մեջ՝ օդում անցկացնելով 19 ժամ 19 րոպե:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդվում Է ընկերության մամուլի տեղեկագրում:

Նախորդ ռեկորդը Qantas-ը սահմանել Էր հոկտեմբերին. այն ժամանակ Boeing 787-9 ինքնաթիռը, որն առաջին անգամ անվայրԷջք ավիաչվերթ Էր կատարել Նյու Յորքից Սիդնեյ, օդում անցկացրել Էր 19 ժամ 16 րոպե:

Boeing 787 Dreamliner ինքնաթիռը մեկնել Է բրիտանական «Հոթրոու»-ից, անցել 10 երկրի՝ Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Լեհաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Չինաստանի, Ֆիլիպինների եւ Ինդոնեզիայի տարածքների վրայով եւ նոյեմբերի 15-ին վայրԷջք կատարել Սիդնեյում:

Սա ընկերության կողմից պլանավորված երեք հետազոտական թռիչքներից երկրորդն Է, որոնք նպատակ ունեն ուսումնասիրելու անձնակազմի եւ ուղեւորների վիճակը գերհեռավոր չվերթների ընթացքում: Նշվում Է, որ ուղիղ թռիչքը թույլ Է տալիս խնայել մոտավորապես երկու ժամ, որն ուղեւորները հարկադրված են ծախսել այժմյան մեկ կանգառով թռիչքների ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Qantas  


Վերնագիրի այլ պիտակները