Վենետիկի քաղաքագլուխը հայտարարել Է հեղեղումից մեկ միլիարդ եվրոյի վնասի մասին

16:59   15 Նոյեմբեր 2019    228

Վենետիկում հեղեղումից վնասն աճել Է մինչեւ մեկ միլիարդ եվրո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է քաղաքագլուխ Լուիջի Բրունյարոն:

«Մենք ավերեցինք Վենետիկը: Խոսքը վերաբերում Է միլիարդի հասնող վնասին, եւ մենք խոսում ենք այն մասին, ինչ տեղի Է ունեցել նախանցյալ օրը, այլ ոչ թե այսօրվա մասին»,- ասել Է նա Վենետոյի մարզի նահանգապետ Լուկա Ձայայի եւ «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինիի հետ Սուրբ Մարկոսի հրապարակ այցելության ժամանակ:

Ավելի վաղ Վենետիկի քաղաքագլուխը Twitter-ում գրել Է, որ հարկադրված Է եղել փակելու հրապարակները «բարձր ջրի» նոր ալիքի պատճառով, որը նոյեմբերի 15-ի առավոտյան հասել Է 153 սանտիմետրի:

Ձայան, իր հերթին, Վենետիկում իրավիճակը բնորոշել Է որպես «լիակատար ավերում»:

«Սուրբ Մարկոսի բազիլիկի ներսում ջուրը, պետք Է որ գտնվի մեկ մետրի մակարդակում: Ջուրը ողողել Է տներն ու խանութները:

Ավերումը լիակատար Է, որովհետեւ նախ ջուրը գալիս Է ու վնաս հասցնում, իսկ հետո, երբ այն հեռանում Է, թողնում Է աղ, որը քայքայում Է պատերը, հատակները, արվեստի ստեղծագործությունները, խճանկարները եւ բոլոր Էլեկտրական համակարգերը»,- նշել Է Ձայան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենետիկ  


Վերնագիրի այլ պիտակները