Համամասնական ընտրակարգի տապալումը ամենամեծ նվերը կլինի Պուտինին. ԱՄՆ կոնգրեսական

17:27   15 Նոյեմբեր 2019    270

Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի անդամ Ադամ Կինզինգերն արձագանքել է Վրաստանի խորհրդարանի կողմից ընտրական փոփոխությունների վերաբերյալ օրինագծի տապալմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կոնգրեսականը, որը Վրաստանի աջակցության ակտի համահեղինակ է, գրում է, որ ցնցված է խոստացված փոփոխության տապալումից:

«Սահմանադրական այս փոփոխությունների տապալումը նվեր կլինի Վլադիմիր Պուտինին և ոչնչացնելու է այն առաջընթացը, որը Վրաստանն իրականացրել է լիակատար անկախության հասնելու և իր ագրեսիվ հարևանից՝ Ռուսաստանից բաժանվելու համար»,- գրում է Ադամ Կինզինգերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները