Գիտնականները որոշել են Մարսի այն վայրը, որտեղ նրանք կյանքի նշաններ կորոնեն

18:16   15 Նոյեմբեր 2019    206

Գիտնականները, որոնք «Մարս-2020» մոլորակագնացը պատարստում են դեպի Կարմիր մոլորակ գիտարշավի, որոշել են դրա իջեցման վայրը. դա Եզերո խառնարանն է:

Նրանց կարծիքով՝ հենց այնտեղ մեծ հավանականությամբ կարելի կլինի հին կյանքի հետքեր գտնել: Այդ մասին հոդվածը հրապարակված է Icarus հանդեսում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մարս-2020»-ը NASA-ի մշակած մարսյան մոլորակագնացի առաքելությունն է: Արձակումը պլանավորված է 2020 թվականի ամռանը: Առաքելության հիմնական խնդիրն է հին կյանքի նշանների որոնումը Կարմիր մոլորակի վրա: Ավելի վաղ Mars Reconnaissance Orbiter ուղեծրային արբանյակը, որն արձակվել է 2005 թվականին, մանրամասնորեն ուսումնասիրել է Մարսի մակերեւույթի կազմությունը:

Պլանի համաձայն՝ մարսագնացը պետք է հետազոտության շրջան հասնի 2021 թվականի փետրվարին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները