Յոգան հարկավոր է օգտագործել կլինիկական ընկճախտը և մեծ ընկճախտային խանգարումը բուժելու ժամանակ

18:47   15 Նոյեմբեր 2019    249

Բոստոնի համալսարանի բժշկության դպրոցի գիտնականները պարզել են, որ յոգայով զբաղվելը եւ շնչառական վարժությունները կարող են կարճ ժամկետում թեթեւացնել ընկճախտի տագնապի ախտանիշերը:

Հետազոտության մամուլի տեղեկագիրը հրապարակվել է MedicalXpress-ի կայքում: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ յոգան հարկավոր է օգտագործել կլինիկական ընկճախտը եւ մեծ ընկճախտային խանգարումը բուժելու ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հետազոտությունն ընգրկել է 30 մարդու, որոնց վիճակին հետեւել են ավելի քան երեք ամիս: Ընդամենը մեկ ամիս անց պացիենտների մոտ զգալիորեն բարելավվել է քնի որակը, նրանք դարձել են ավելի հանգիստ: Ֆիզիկական հյուծվածությունը եւ տագնապները դարձել են պակաս արտահատված:

«Գիտականորեն հիմնավորված տվյալների շնորհիվ ավելի շատ մարդիկ կսկսեն յոգայով զբաղվել առողջությունը եւ ինքնազգացողությունը բարելավելու համար»,- հայտարարել է հետազոտույթան համահեղինակ, նեյրոկենսաբան Մարիսա Սիլվերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոստոն   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները