Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Իմ հրաժարականը գտնվում է (օրենսդիր) ժողովում, եթե ժողովն այն չընդունի, ես կվերադառնամ: Հիմա ես զգում եմ, որ կարող եմ խաղաղություն բերել Բոլիվիային»,- ասել է Մորալեսը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Մեքսիկայում քաղաքական ապաստան գտած Էվո Մորալեսը նշել է, որ չի կարելի խաղաղության հասնել զենքով, ինչպես հիմա անում են: «Բոլիվիան խաղաղություն կգտնի երկխոսության միջոցով` ՄԱԿ-ի, Կաթոլիկ եկեղեցու և միջնորդ երկրների մասնակցությամբ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը գրեթե 14 տարի իշխանության լինելուց հետո նոյեմբերի 10-ին հրաժարական է ներկայացրել: Նրա կուսակցությունը պնդում է, որ նախ պետք է հաստատել նախագահի հրաժարականը, թեև խորհրդարանի նիստն այդ թեմայով բոյկոտվել էր:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Մորալես
Բոլիվիա