Բուլղարիայի վարչապետի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

17:53   15 Նոյեմբեր 2019    349

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Սոֆիայի միջազգային օդանավակայանում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է տեղի BGNES լրատվական գործակալությունը։

Գործակալության տեղեկություններով՝ Սոֆիայի օդանավակայանում վայրէջքի ժամանակ խափանվել է «Ֆալկոն» ինքնաթիռի նավիգացիոն համակարգը։ Օդաչուներին չի հաջողվել վերագործարկել այն, ինչի պատճառով ստիպված են եղել վայրէջք կատարել ձեռքի կառավարման ռեժիմով։

Ինչպես նշվում է կառավարության մամուլի ծառայությունում, ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել, անձնակազմից և ուղևորներից՝ այդ թվում կառավարության պատվիրակության անդամներից ոչ մեկ չի տուժել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բուլղարիա  


Վերնագիրի այլ պիտակները