Բաքվում բացվել է ազգային հերոս Ալբերտ Ագարունովի հուշարձանը

15:27   15 Նոյեմբեր 2019    540

Այսօր Բաքվում կայացել է՝ Ադրբեջանի ազգային հերոս Ալբերտ Ագարունովի հուշարձանի բացումը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, բացման արարողությանը մասնակցել են՝ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիևը, Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Ստավը, կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին, Շուշայի շրջանի ԳԻ ղեկավար Բայրամ Սաֆարովը, Ադրբեջանի Հանրապետության Պատերազմի վետերանների, աշխատանքի և զինված ուժերի կազմակերպության, լեռնային հրեաների կրոնական համայնքի ներկայացուցիչներ, Ալբերտ Ագարունովի ընտանիքի անդամները, պատգամավորներ և այլ հյուրեր:

Ա. Ագարունովի հուշարձանը տեղադրված է Նարիմանովի շրջանում՝ նրա անունը կրող փողոցում: Հուշարձանի հեղինակներն են Ռահիբ Գարաևը և Զամիկ Ռզաևը:

Նշենք, որ Ալբերտ Ագարունովիչ Ագարունովը ծնվել է 1969 թ. ապրիլի 25-ին՝ Բաքվի Ամիրջան ավանում: Նա զոհվել է 1992 թ. մայիսի 8-ին՝ Շուշայի համար մղվող մարտերի ժամանակ:

















Hayatsk.info

Հեշթեգներ: Ալբերտ-Ագարունով  


Վերնագիրի այլ պիտակները