Թայլանդում զբոսաշրջիկը փորձել է լուսանկարվել արգելված վայրում, սայթաքել է և մահացել

21:03   15 Նոյեմբեր 2019    249

Թայլանդում Ֆրանսիայի 33-ամյա բնակիչ Բաստիեն Պալմիրն ընկել է 80-մետրանոց ջրվեժից և մահացու վնասվածքներ ստացելը։

Պալմիրը Թայլանդի Սամուի կղզում Նամուանգ 2 ջրվեժի մոտ մտել է արգելված տարածք, որպեսզի կարողանա լուսանկարվել ջրվեժի ֆոնին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Չնայած վտանգի վերաբերյալ նախազգուշացումներին և ընկերների հորդորներին՝ զբոսաշրջիկը անցել է պարանից այն կողմ և հայտնվել ժայռի եզրին։ Լուսանկարվելու համար հաջող դիրք ընտրելիս Պալմիրը սայթաքել է և ջախջախվել՝ ընկնելով սուր քարերին։

Ոստիկանության ներկայացուցիչ Պհուվադոլ Վիրիյավարկանգկուլն ասել է, որ զոհի մարմինը գտնելու համար մի քանի ժամ է պահանջվել, քանի որ ժայռերը սուր և սայթաքուն են։

Նույն այդ վայրում այս տարվա հուլիսին ևս մեկ զբոսաշրջիկ է մահացել՝ Դևիդ Ռոկամունդի Կոնեսան։ Միջադեպը ոստիկանությունը որակում է որպես դժբախտ պատահար, որը տեղի է ունեցել զբոսաշրջիկի մեղքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները