Ղրղզստանում Աթամբաևի նկատմամբ դատը հետաձգվել է մինչև

21:33   15 Նոյեմբեր 2019    283

Բիշքեկի դատարանը մինչեւ նոյեմբերի 29-ը հետաձգել է այն գործով դատավարությունը, որով մեղադրյալներից մեկը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւն է:

Նոյեմբերի 15-ին Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանում սկսվել է քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւի անօրինական ազատման քրեական գործի ըստ էության քննությունը, որով մեղադրյալներից մեկն Աթամբաեւն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ամբաստանյալներից մեկի հիվադնության եւ Ալմազ Շարշենի Աթամբաեւի՝ դատարան ներկայանալուց հրաժարվելու պատճառով դատավորը դատավարությունը հետաձգեց մինչեւ նոյեմբերի 29-ը»,- հայտարարել է Սլեսարյովը:

Ավելի վաղ փաստաբանն ասել է, որ նախկին նախագահը հրաժարվում է դատավարությանը մասնակցելուց, ըստ որում օրենքով պետության նախկին ղեկավարի հարկադրական բերումը, որն այժմ գտնվում է քննչական մեկուսարանում, հնրավոր չէ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները