Ինչու են թագուհի Եղիսաբեթ II-ի զարդերի համար «մի կաթիլ ջին» օգտագործում

09:18   16 Նոյեմբեր 2019    211

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մոդելյերը և նրա անձնական խորհրդական Անջելա Քելին ջին է օգտագործում՝ նրա ոսկերչական զարդերի փայլը պահպանելու համար։

Թագուհու իդեալական կերպարի գաղտնիքների մասին Քելին պատմել է իր «Մետաղադրամի մյուս կողմը. թագուհի, մոդելյեր և զգեստապահարան» գրքում, գրում է Metro-ն։

«Ջինի ու ջրի կաթիլը պետք է գալիս՝ ադամանդներին լրացուցիչ փայլ հաղորդելու համար։ Միայն չասեք ոսկերչին»,- գրել է Քելին։ Նրա խոսքով՝ դա աքսեսուարների «ծառայության ժամկետը» երկարացնելու ամենահին և լավագույն միջոցներից է, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Աքսեսուարներին փայլ հաղորդելու համար մոդելյերը բամբակը մի փոքր թրջում է ջինով ու մաքրում թագուհու ադամանդները։ Առավել խոշոր զարդերը հարկավոր է ամբողջությամբ դնել հեղուկի մեջ՝ տարայի հատակին նախապես փայլաթիթեղ փռելով և պահել 20 րոպե։ Դրանից հետո զարդերը հարկավոր է թեթև լավանալ ջրով։

Գրքի հեղինակը նշել է, որ թագուհին բազմաթիվ փայլուն աքսեսուարներ է օգտագործում՝ թագեր մասշտաբային իրադարձությունների համար կամ բրոշներ ու վզնոցներ՝ ամեն օր կրելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները