Մակրոնի դեմ մահափորձ կազմակերպելու գործով նոր կասկածյալներ են ձերբակալվել

09:26   16 Նոյեմբեր 2019    236

Ֆրանսիական ոստիկանությունը 2 նոր կասկածյալների է ձերբակալել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ մահափորձ կազմակերպելու գործով:

Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը: Տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածները 30 և 45 տարեկան տղամարդիկ են: Նրանք ձերբակալվել են նոյեմբերի 12-ին՝ աջ ծայրահեղական Les Barjols խմբավորման կողմից սպառնալիքի քննության գործի շրջանակներում: Ավելի վաղ նույն գործի շրջանակներում ձերբակալվել էին ևս 4 կասկածյալներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ լրատվամիջոցները պատմել էին Մակրոնի վրա չկայացած մահափորձի մանրամասները: Հանցագործները ծրագրել էին իրականացնել մահափորձը նոյեմբերի 7-ին Շարլեվիլ-Մազյեր քաղաքում, որտեղ Ֆրանսիայի նախագահը մասնակցում էր Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Հանցագործները ծրագրել էին հարձակվել նախագահի վրա կերամիկական դանակով, որը իր սրությամբ չի զիջում երկաթյա դանակին, բայց, ի տարբերություն վերջինիս, չի հայտնաբերվում մետաղական ստուգման համակարգով:

Մահափորձի կազմակերպման մեջ կասկածվում է 62-ամյա գործարար, որի անունը չի հաղորդվում: 4 ձերբակալվածներին արդեն մեղադրանք է առաջադրվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները