Կիևի մոտակայքում ձերբակալվել է ԴԱԻՇ-ի նախկին առաջնորդներից մեկը

09:35   16 Նոյեմբեր 2019    248

Ուկրաինայի ուժային կառույցները Կիևի մոտակայքում ձերբակալել են ահաբեկիչ Ցեզար Տոխոսաշվիլուն, որը հանդիսացել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման անդամ և այդ շրջանակներում հայտնի է եղել Ալ-Բարա Շիշանի անվամբ:

Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը: Տոխոսաշվիլուն Ուկրաինայի անվտանգության խորհուրդը ձերբակալել է Վրաստանի ներքին գործերի և ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության օժանդակությամբ: Այժմ ահաբեկիչը գտնվում է ժամանակավոր կալանքի վայրում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ուկրաինայի անվտանգության խորհրդի տվյալներով՝ Տոխոսաշվիլին 2018 թվականից կեղծված փաստաթղթերով ապրում էր Ուկրաինայում: Նա Սիրիայում հայտնի էր Ալ-Բարա Շիշանի անվամբ և 2013 թվականից հանդիսանում էր ԴԱԻՇ-ի ռազմական հրամանատարի տեղակալը: Տոխոսաշվիլին մասնակցել է Թուրքիային սահմանամերձ սիրիական Լաթաքիա քաղաքում տեղի ունեցած մարտերին տարբեր խմբավորումների կազմում, որոնց մեջ մտնում էին Վրաստանից և Հյուսիսային Կովկասից եկած այլ զինյալներ:

Հայտնի է, որ նա հանդիսանում էր ԴԱԻՇ-ի դահիճներից մեկը: Մինչև հիմա բոլորը կարծում էին, որ Վրաստանում ծնված, ազգությամբ չեչեն ահաբեկիչը 2017 թվականի օգոստոսին ավիահարվածից մահացել է, երբ փորձում էր Ռաքքայից դուրս բերել կնոջն ու երեխաներին: Այնուհետև պարզ է դարձել, որ նա մեկնել էր Թուրքիա, այնտեղից էլ՝ Ուկրաինա: Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները Տոխոսաշվիլու նկատմամբ միջազգային որոնում էին հայտարարել, այժմ Վրաստանը բանակցում է Ուկրաինայի հետ՝ ահաբեկչին հայրենիք արտահանձնելու վերաբերյալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կիև   ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները