Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփը ջանասիրաբար կաշխատի, ոչ թե կդիտի իմպիչմենթի հարցով լսումները

09:44   16 Նոյեմբեր 2019    223

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում դիտել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովում իմպիչմենթի գործընթացի շրջանակներում բաց լսումները։

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ուրբաթ օրը Կոնգրեսի առջեւ ելույթ կունենա Ուկրաինայում ամերիկյան նախկին դեսպան Մարի Յովանովիչը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Նախագահը կդիտի միայն Դեւին Նունյեսի (հանձնաժողովում ավագ հանրապետական ) բացման խոսքը։ Օրվա մնացած մասը նախագահը ջանասիրաբար կաշխատի հանուն ամերիկյան քաղաքացիների»,- ընդգծել է մամուլի քարտուղարը։

Սպիտակ տունը լսումների մեկնարկի հետ միաժամանակ հրապարակել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ապրիլի 21-ի Թրամփի առաջին զրույցի ստենոգրաման։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները