Անգլիական թերթը ներողություն է խնդրել ողջ մարդու մահախոսականի համար

09:59   16 Նոյեմբեր 2019    258

Անգլիական թերթը ստիպված էր ներողություն խնդրել ողջ մարդու մահախոսականի համար։

The Northern Echo թերթը տեղեկացրել էր, որ մահացել է Չառլի Դոնահին՝ հղում կատարելով «երեք անկախ աղբյուրի», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Բայց մենք ուրախ ենք տեղեկացնել, որ պրն Դոնահին ողջ եւ առողջ է»,- գրել է թերթը՝ ներողություն խնդրելով։ «Մենք հանել ենք տեղեկությունը մեր վեբ-կայքից եւ սոցիալական ցանցերից, հենց որ մեզ ասացին, որ այն ճիշտ չէ»։

Դոնահի ընտանիքի անդամները մեղադրել են թերթին Facebook-ում իրականությանը չհամապատասխանող մահախոսականի պատճառով։ «Այսօր The Northern Echo-ն մահախոսական է գրել հորս մասին։ Բայց... հայրս ՉԻ մահացել»,- գրել է նրա որդին՝ Յան Դոնահին։ «Բոլոր նրանց, ովքեր ցավակցում են հորս՝Չառլիի մահվան առիթով։ Նա ՉԻ մահացել։ Դա ճիշտ չէ»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Անգլիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները