Գերմանացի պատգամավորը ՆԱՏՕ-ն «ինքն իր ստվերն» է անվանել

10:20   16 Նոյեմբեր 2019    204

ՆԱՏՕ հյուսիսատլանտյան դաշինքը էքզիստենցիալ ճգնաժամի ծանր ժամանակներ է ապրում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է «90/Կանաչների միություն» կուսակցությունից բունդեսթագի պատգամավոր Յուրգեն Տրիտինը, գրում է Der Spiеgel պարբերականը:

«Դաշինքը կորցնում է իր ամբողջականությունը»,- ասել է պատգամավորը:

Նա ասել է, որ ՆԱՏՕ-ի համար ծանր ժամանակներ են սկսվել և դաշինքն «ինքն իր ստվերն է դարձել»: Նրա կարծիքով, սա անհերքելի է: Նա օրինակ է բերել այն իրավիճակը, երբ դաշինքի անդամը ազգային անվտանգության համար սպառնալիք է համարել մարդատար ավտոմեքենաները Գերմանիայից:

Պատգամավորը համաձայնել է ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին խոսքերի հետ:

«Իր գոյության 70-րդ տարում դաշինքը ավելի շուտ ինքն իր ստվերն է դարձել»,- եզրափակել է Տրիտինը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները