ԱՄՆ-ում Թրամփի նախկին խորհրդականին մեղավոր են ճանաչել կոնգրեսին ստելու մեջ

10:47   16 Նոյեմբեր 2019    266

ԱՄՆ-ում ատենակալների դատարանը մեղավոր է ճանաչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունին՝ կոնգրեսին կեղծ ցուցմունքներ տալու գործով:

Ինչպես հաղորդում է Fox News հեռուստաալիքը՝ դատավճիռը նշանակված է 2020 թվականի փետրվարի 6-ին:

Սթոունը մեղավոր է ճանաչվել կոնգրեսին կեղծ ցուցմունքներ տալու, ինչպես նաև կոնգրեսի հետաքննությանը խոչընդոտելու մեջ:

Արդյունքում ատենակալները համաձայնել են, որ Թրամփի նախկին խորհրդականը ստել է ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեին WikiLeaks կայքի հետ իր շփման մասին իրականությունը թաքցնելու համար:

Նշվում է, որ Սթոունը հույս է ունեցել կայքից վարկաբեկիչ տեղեկություններ ստանալ դեմոկրատների վերաբերյալ: Այն անհրաժեշտ է եղել նախընտրական արշավի ժամանակ Թրամփին օգնելու համար: Նրան նաև մեղադրել են կոնգրեսում այլ վկաների ցուցմունքները արգելափակելու փորձի մեջ: Նաև նշվում է, որ Սթոունը փաստաթղթեր է թաքցրել կոնգրեսից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները