Բոլիվիայի Կոչաբամբա շրջանում բախումների հետևանքով 5 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են

11:00   16 Նոյեմբեր 2019    277

Բոլիվիայի Կոչաբամբա շրջանում բախումների հետևանքով 5 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բոլոր զոհերը մահացել են հրազենային վնասվածքներից։

Ընդ որում, ինչպես հայտնում է պարբերականը, ոստիկանությունը հայտարարում է, որ զենք չի կիրառել, միայն քիմիական միջոցներ՝ ցուցարարներին ցրելու համար, և հայտարարում է, որ տվյալ իրավիճակում մեղավոր են զինվորականները: Բացի այդ, իրավապահները հայտարարել են, որ ցուցարարները նույնպես զինված են եղել:

Կոչաբամբայում բողոքի ցույցերն անցկացվել են Բոլիվիայի ժամանակավոր նախագահ Ժանին Անյեսի դեմ:

Բողոքի ցույցերը հարավամերիկյան երկրում սկսվել էին հոկտեմբերի 20-ին` նախագահական ընտրություններում գործող նախագահ Էվո Մորալեսի հաղթանակից հետո: Երկրում բողոքի ցույցերի ֆոնին նախագահ Էվո Մորալեսը հրաժարական էր տվել. հրաժարական էին ներկայացրել նաև մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներան, սենատի խոսնակ Ադրիանա Սալվատերրան և պատգամավորների պալատի խոսնակ Վիկտոր Բորդան, երկրի արտգործնախարար Դիեգո Պերին:

Ավելի ուշ Բոլիվիայի սենատի փոխխոսնակ Ժանին Անյեսը ստանձնել էր երկրի ղեկավարի պարտականությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլիվիա  


Վերնագիրի այլ պիտակները